Իրանը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 150 000 չափաբաժնի ներմուծումը ԱՄՆ-ից: Այս մասին հայտարարել է Կարմիր մահիկի միության ներկայացուցիչ Մոհամմադ Հոսեյն Հուսիան Մոգադդամը, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով, ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծման արգելքի մասին երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ելույթից հետո չեղարկվել է ԱՄՆ-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 150 000 չափաբաժնի ներմուծումը ։
Ավելի վաղ Խամենեին հանդես էր եկել ելույթով, որում ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չպետք է մատակարարվեն ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: «Ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել էր Խամենեին:
Հուսիանը հիշատակել է այլ երկրներում պատվաստանյութեր գնելու հնարավորությունը` նշելով, որ կուսումնասիրվի միլիոն չափաբաժին պատվաստանյութի գնման հնարավորությունը այլ աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից եւ Հնդկաստանից։





























