ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` խնդրելով քննարկել իր թեկնածությունը` երկրորդ ժամկետով ընտրության համար:

«Քանի որ իմ լիազորությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մոտենում են ավարտին, ես համեստորեն առաջարկում եմ իմ անունը Անվտանգության Խորհրդի անդամներին` քննարկելու համար»,- գրել է Բան Կի Մունը:

Նշենք, որ Բան Կի Մունի մանդատը լրանում է դեկտեմբերի 31-ին: