Կատարը եւ Սաուդյան Արաբիան վերաբացել են ցամաքային սահմանը, հայտնում է AFP-ն` վկայակոչելով կատարյան աղբյուրները:
Սաուդյան Արաբիան փակել էր Կատարի միակ ցամաքային սահմանի իր կողմը 2017-ի հունիսին Դոհայի բոյկոտի շրջանակներում, որին սաուդացիները, Բահրեյնը, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը մեղադրել էին ահաբեկչությանը սատարման մեջ:
«Այո, սահմանը բաց է»,- ասել է աղբյուրներից մեկը Կատարից, իսկ մյուսը հաստատել է, որ Աբու Սամրայի անցակետում` Դոհայից 120 կիլոմետր հարավ, երթեւեկությունը վերսկսվում է Գրինվիչի ժամանակով ժամը 07:00-ի սահմաններում:
Հունվարի 4-ին Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմադ Նասեր ալ-Սաբահը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սաուդյան Արաբիայի Թագավորության եւ Կատարի պետության միջեւ օդային տարածքի, ինչպես նաեւ ցամաքային եւ ծովային սահմանների բացման մասին»:
Կատարը հայտարարել է սաուդյան կողմից ժամանողների համար կորոնավիրուսի վերահսկման խիստ միջոցառումների մասին, որոնք ճանապարհորդներից կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բացասական արդյունքներ, սահմանին նոր թեստերի հանձնում եւ կառավարության կողմից հաստատված հյուրանոցում մեկ շաբաթ տեւողությամբ կարանտին կպահանջեն:





























