Apple-ը եւ Amazon-ը ժամանակավորապես դադարեցրել են հասանելիությունը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների շրջանում հայտնի Parler սոցցանցի նկատմամբ, հաղորդում է The Hill-ը:
«Մենք միշտ աջակցել ենք տարբեր տեսակետեր, որոնք ներկայացված են App Store-ում, սակայն մեր հարթակում բռնության եւ անօրինական գործունեության սպառնալիքների համար տեղ չկա: Parler-ն ադեկվատ միջոցներ չի ձեռնարկել անվտանգության այդ սպառնալիքների տարածումը կանխելու համար»,-ասվում է Apple-ի հայտարարության մեջ:
Տեխնիկական հսկան հայտարարել է, որ Parler-ը կարգելափակվի, քանի դեռ չի ցուցաբերել «արդյունավետորեն մոդեռացնելու եւ ֆիլտրելու» ունակություն:
Amazon-ն անջատել է սոցցանցն իր վեբ հոսթինգից:
Ջեֆ Բեզոսի հիմնադրած ընկերությունը հայտարարել է, որ Parler-ի մոդեռացման բացակայությունը դարձել է վեբ հոսթինգից դրա հեռացման պատճառը:





























