Հայաստանում գործող իշխանությունը, որն այնքան շատ է սիրում խոսել նախորդ իշխանությունների «կատարած» հանցագործությունների մասին, այս տարիներին նրա դեմ ոչ մի քրեական գործ չի հարուցել: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարոն Քոչարյանը:

Նրա համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ի վիճակի չէ կողմնորոշվելու, թե ինչպես է պետք իրեն պահել այս կամ այն դեպքերում այս կամ այն կարեւորագույն հարցերում, քանի որ նրա մոտ հաճախ են առաջանում տրամադրության վայրիվերումներ: «Նա չի կարողանում համաձայնության գալ ո՛չ ներքին քաղաքականության հարցում, ո՛չ բիզնեսի հարցում, ո՛չ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետ արտաքին քաղաքականության հարցում, ո՛չ սփյուռքի հարցում, որը նրան աջակցեց 2018 թվականին եւ հայտնեց իր հիացմունքը»,- շեշտեց Քոչարյանը:

Նա նաեւ նշեց, որ նույն սփյուռքից ոչ մեկը չշտապեց ներդրում կատարել եւ իրականացնել այս կամ այն ներդրումային ծրագիրը՝ ուղղված իրենց պատմական Հայրենիքի բարօրությանն ու բարգավաճմանը:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է միայն մարդկանց ականջներին լապշա կախել, քանի որ ոչինչ ավելի չի կարող: «Ես չեմ ասում, թե նա չի ցանկանում, գուցե եւ ցանկանում է, բայց նա ունակ չէ: Սա վերաբերում է նաեւ նրա կառավարության անդամներին»,- ամփոփեց քաղտեխնոլոգը: