Լիտվերեն լեզվի պետական հանձնաժողովը (VLKK) Վրաստանը պաշտոնապես Սաքարթվելո է (Sakartvelas) վերանվանել, հաղորդում է «Sputnik Լիտվա»-ն` վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան բանաձեւը ընդունվել է հունվարի 7-ին VLKK-ի նախագահ Աուդրիս Անտանայտիսի կողմից:
2018-ին լեզվի հանձնաժողովը Վրաստանի եւ դրա բնակիչների համար այլընտրանքային անվանումներ էր սահմանել` Սաքարթվելո եւ սաքարթվելներ: Չնայած նրան, որ երկրի պաշտոնական անվանումը մինչեւ 2021 թվականը «Գռուզիա» (Gruzija) էր մնում, փաստաթղթերում թույլատրվում էին նաեւ «աուտենտիկ» տարբերակներ:





























