Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա ադրբեջանական Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջոցով նաեւ դեպի Թուրքիա ելք կունենա: