Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Twitter-յան իր էջի շապիկից հեռացրել է լուսանկարը, որում պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսրայելի վարչապետի պաշտոնական էջը երկար ժամանակ զարդարում էր լուսանկարը, որում նա պատկերված էր Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Երեքշաբթի այս լուսանկարը փոխարինվել է վարչապետին պատկերող լուսանկարով, որում նրան կատարում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկում՝ հետեւյալ գրառմամբ. «Իսրայելի քաղաքացիներ, կյանքին ենք վերադառնում»:
Նեթանյահուն Pfizer ընկերության պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացել է շաբաթ՝ հունվարի 9-ին: Լուսանկարը փոխելու վերաբերյալ ոչ մի հատուկ մեկնաբանություն չի հետեւել:





























