ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը վաղը հերթական զեկույցը կհրապարակի գերիների նկատմամբ Ադրբեջանի խախտումների մասին: Այս մասին նա հայտնեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Թաթոյանը նշեց, որ զեկույցը վերաբերում է այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները այն գերիների նկատմամբ, որոնք տարիքով կարող էին լինել առաջին պատերազմի մասնակիցներ, հավելյալ քրեական գործեր են նախաձեռնում: Թաթոյանն ընդգծեց, որ խոշտանգումների արդյունքում ձեռքբերված նման «վկայությունները» չեն կարող հիմք լինել: