Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղեկությունը, որ Բժանիան վարակվել է կորոնավիրուսով, տարածվել էր դեկտեմբերի 27-ին:

«Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ապաքինվել է կորոնավիրուսից»,-ասվում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊՇՌ երկու թեստերի անցկացումից հետո հունվարի 8-ին ստացվել են բացասական արդյունքներ: