2019 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ Կառավարությունն ընդունել է միասնական Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու որոշում: Այս մասին հունվարի 13-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից օերնքներում փոփոխությունների կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Արդյունքում, մի շարք կառույցներ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով եւ հակազդեցությամբ, կսկսեն աշխատակիցների կրճատում կատարել: Խոսքը, մասնավորապես, Անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի եւ Պետեկամուտների կոմիտեի մասին է: Նախատեսվում է այս աշխատակիցներին ընդգրկել նոր կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմի մեջ: «Աշխատակիցների թիվը կկազմի մոտ 150, այդ թվում՝ ոչ պակաս 30 քննիչներ եւ 60 օպերլիազորներ»,- պարզաբանեց Բադասյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար Կառավարությունը հատկացրել է 8 մլրդ 203 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել 2021-2023 թվականներին: Այս գումարի հիմնական մասը՝ մոտ 5,1 մլրդ դրամ կհատկացվի աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի վճարմանը: Դրանից բացի, ավելի քան 5 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել նոր գերատեսչությանը շենքով ապահովելով: Նաեւ 285,5 մլն դրամ կհատկացվի տեխնիկական սարքավորմանը, իսկ 192 մլն դրամ՝ գերատեսչությանը եւ նրա աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով ապահովմանը:
Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձը կկազմի մոտ 650 հազար դրամ՝ առանց հարկերը հաշվանցելու, իսկ կոմիտեի նախագահը կստանա 700 հազար դրամ:





























