Google-ը, Twitter- ը եւ Amazon-ը հույս ունեն, որ Ջո Բայդենի նոր վարչակազմը կընդունի թվային տվյալների մասին դաշնային օրենքը, հայտնել են ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաները, հաղորդում է Reuters-ը:
«Կարծում եմ, որ աստղերն ավելի լավ են միավորվել, քան երբեւէ»,- ասել է Google-ի տվյալների պաշտպանության տնօրեն Քեյթ Էնրայթը:
Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնները(GDPR), որոնք ուժի մեջ են 2018-ի մայիսից, մեծապես օգնել են սպառողներին տեղեկանալ այն խնդիրների մասին, որոնք կապված են մեծ թվային հարթակներին ամեն օր իրենց կողմից ուղարկված տվյալների հետ: Տվյալների իրավունքների այս եվրոպական խարտիան ազդել է Կալիֆոռնիայի վրա, որտեղ արդեն մեկ տարուց ավելի գործում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին Կալիֆորնիայի օրենքը» (CCPA)։
Սիլիկոնային հովիտը երկար ժամանակ մտերիմ է եղել ընտրված դեմոկրատների հետ, բայց հարաբերությունները վատացել ենն 2016-ին Դոնալդ Թրամփի ընտրությունից եւ Cambridge Analytica-ի աղմուկից հետո՝ կապված բրիտանական ընկերության հետ, որը գողացել էր Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները՝ քաղաքական քարոզչության համար:
Google-ը արդարադատության նախարարության եւ ԱՄՆ նահանգների հակամենաշնորհային հայցի առարկա է: Նրա YouTube հարթակը պետական պաշտոնյաների թիրախում է՝ անձնական տեղեկատվության կառավարման ոճի համար:




























