Երեւանում հունիսի 8-ին տեղի կունենա սեյսմակայունությանն ու սեյսմակայուն շինարարությանը նվիրված միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն ճանաչված գիտնականներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովի ժամանակ կցուցադրվի «Ապրելով աղետների հետ» տեսաֆիլմը:
Նշենք, որ գիտաժողովը նվիրված է Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանին: Նա հանդիսանում է ավելի քան 180 գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, այդ թվում 13 գրքի, 10 նորմատիվ փաստաթղթերի եւ 12 գյուտերի: Պրոֆ. Մելքումյանի մոտ 100 գիտական աշխատանքները հրատարակվել են աշխարհի 27 երկրներում միջազգային լրագրերում եւ համաշխարհային, եվրոպական ու ազգային կոնֆերանսների աշխատություններում:




























