ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն իր Twitter-յան էջում առանձնացրել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման դրական եւ բացասական կողմերը:
«Եռակողմ հանդիպման դրական կողմը. Պուտինը վճռական է տրամադրված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով աշխատելու հարցում: Տագնապալի կողմը. Ալիեւը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, դա այդպես չէ, քանի որ առանցքային խնդիրները մնում են չլուծված: Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության եւ բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում:
Positive aspect of trilateral meeting: Putin is committed to working on #Karabakh. Troubling aspect: Aliyev acting like conflict's resolved; it's not, key issues remain. Comprehensive settlement needed to establish foundation for lasting peace & prosperity https://t.co/y9ljgr0Y3a
— Carey Cavanaugh (@carey_cavanaugh) January 14, 2021





























