Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Մոնակոյի սրթանոթային կենտրոնում: Rai News 24 հեռուստաալիքն այսօր հայտնել է, որ խոսքը պլանային ստուգման մասին է:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 84-ամյա քաղաքական գործիչը տուն կվերադառնա մի քանի օր հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարվա աշնանը Բեռլուսկոնին, որը «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն է, ապաքինվել էր կորոնավիրուսային ինֆեկցիայից: Ախտորոշումը կատարվել էր 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, որից հետո նրան հոսպիտալացրել էին վաղ փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբով: Քաղաքական գործչին դուրս էին գրել սեպտեմբերի 14-ին: Բեռլուսկոնին խոստովանել է, որ որոշ ժամանակ իրեն վատ էր զգում եւ իր կյանքի համար մտավախություն ուներ: Նա հիվանդությունը «դժոխային» է անվանել:

Նա մի քանի տարի առաջ ենթարկվել էր սրտի ծանր վիրահատության, որից հետո վերականգնումը ավելի շատ ժամանակ էր պահանջել, քան սպասվում էր: