Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

«Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը  Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին:

Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:

Նշենք, որ Արցախը շուրջ 20 օր է, որ չունի ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն: 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Կամո Աղաջանյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից՝ Աշոտ Հակոբջանյանը: