Սաուդյան Արաբիայի նախագահ Աբդուլլա իբն Աբել Ազիզը վերջակետ է դրել երկրի տարածքում վաճառվող ներքնազգեստների վաճառքի մասին թեժ բանավեճին: Նոր դեկրետով նա թույլ է տվել նմանատիպ վաճառքի կետերում աշխատել միայն կանանց: Նման որոշումը թույլ կտա նաեւ կրճատել կանանց շրջանում գործազրկության մեծ տոկոսը:
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կանայք բողոքում էին, թե իրենք անհարմար են զգում ներքնազգեստներ գնել տղամարդ վաճառողներից: Հենց այդ պատճառով էլ օրինագիծը ողջունել են «Հերիք խայտառակությանը» (Enough Embarrassment) համազգային ընկերության կազմակերպիչները: Նրանց տվյալներով, նոր դեկրետը թույլ կտա աշխատանք գտնել շուրջ 600 հազար սաուդյան արաբուհիների, հայտնում է «Վեստին»:




























