Microsoft կորպորացիան փորձում է փոխել ծրագրային ապահովման շուկայում ստեղծված իրավիճակը: Կտրուկ քայլերը սկսվեցին Microsoft Office-ի փաթեթի 2007 վարկածի ինտերֆեյսի փոփոխությունից: Գործողությունների բազմաթիվ կոճակներով գերհագեցած վերեւի հատվածն առաջացրեց օգտագործողների մեծ մասի դժգոհությունը:

Միտումը հասել է գագաթնակետին` Microsoft Windows 8-ին, որի բազայի հիման վրա աշխատող համակարգիչները կլինեն եւ սենսորային էկրաններով գաջետներ, եւ սովորական դեսքթոփեր, որոնց հետ հնարավոր կլինի աշխատել ստեղնաշարով եւ մկնիկով:

Microsoft-ը որոշել է մի կրակոցով երկու նապաստակ սպանել` թողարկելով օպերացիոն համակարգ եւ համակարգչի, եւ շարժական գաջետների համար:

Նշվում է, որ Windows 8-ը չի ունենա Start-ի կոճակ, որը գրեթե դարձել է օպերացիոն համակարգի երկրորդ լոգոն:

Նոր ինտերֆեյսի մյուս նրբությունները կլինեն արագ գործարկումը մեկնարկային էկրանից, որն ամբողջովին կփոխարինի Start մենյուն: Զգայուն պատուհանները ցույց կտան ընթացիկ տեղեկությունները, գործարկած ծրագրերի ինտուիտիվ հերթագայումը,  HTML5-ի եւ JavaScript-ի հիման վրա հավելվածները, Internet Explorer 10 արագացուցիչ-բրաուզերի սենսորային կոճակները:

Նոր ինտերֆեյսը կոչվում է Ribbon, գրում է IXBT-ն:

Microsoft-ը նաեւ հայտնել է, որ Windows 8 հավելվածները կստեղծվեն HTML5-ի հիման վրա: