Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանությունն այսօր` հունիսի 7-ին տեղեկություն է ստացել, որ թիվ 39 դպրոցի մոտ երեխայի դիակ կա: Իրավապահները քայքայված դիակը գտել են ցելոֆանե տոպրակի մեջ:
Երեխայի դին այնքան վատ վիճակում է եղել, որ նրա սեռը հնարավոր չի եղել պարզել, հայտնի է միայն, որ նա վեց ամսական է: Ոստիկանությունը որոնում է երեխայի ծնողներին, հայտնում է APA-ն:




























