Հայաստանի արդարադատության նախարարությունն առ այսօր ընդամենը մեկ բողոք է ստացել համաներման գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «100 հարց, 100 պատասխան» շարք քննարկումներում:

Նախարարի խոսքով, գործընթացն սկսելու հաջորդ օրն իսկ ազատության մեջ էին հայտնվել մոտ 300 մարդ: Այդ փաստը նախարարն աննախադեպ է որակել: Քրեակատարողական ողջ համակարգը գիշեր-ցերեկ աշխատել է, որպեսզի մարդկանց հնարավորություն տա մեկ օր առաջ հայտնվել ազատության մեջ:

Նախարարը համաներումը համեմատել է օրգանիզմի վիճակի հետ, երբ համալիր բուժում է անհրաժեշտ է անհրաժեշտ, բայց միաժամանակ սուր ցավ է զգացվում: Երբ ցավը վերացվում է, դա դեռ չի նշանակում, որ օրգանիզմը բուժման կարիք չունի:

Նշենք, որ Ազգային Ժողովի հայտարարած համաներման արդյունքում արդեն ազատության մեջ են հայտնվել 400 մարդ: