«Իզվեստիա» թերթի նոր ղեկավարությունն ընդունել է աշխատակիցների բոլոր պահանջները, այդ մասին գրում է «Նովայա գազետան»: Պարբերականի ղեկավարությունը կոլեկտիվին հայտնել է, որ «Իզվեստիայի» աշխատակիցներին հեռացնելու ընթացակարգն սկսվելու է արդեն հունիսի 7-ից եւ իրականացվելու է առանց աշխատանքային օրենսգրքի խախտման:
Հեռացումների մասին հայտնի է դարձել հունիսի 3-ին, երբ նոր խմբագիր Ալեքսանդր Մալյուտինը հայտարարել էր, թե աշխատակիցների 60 տոկոսը լքելու են «Իզվեստիան», իսկ աշխատակիցները պահանջել են լիակատար տեղեկատվություն աշխատանքային դասավորումների եւ օրենսդրության պահպանման վերաբերյալ: Հունիսի 6-ի երեկոյան «Իզվեստիա» պարբերականի ղեկավար Արամ Գաբրիելյանովը հայտարարել է, թե հեռացման ողջ ընթացակարգն իրականացվելու է օրենքի շրջանակներում: Հունիսի 7-ին «Իզվեստիան» տպվել է նոր ձեւաչափով, թարմացվել է նաեւ կայքը:




























