Թուրքիայում չորս ռուսաստանցիների մահվան գործի քննության շրջանակներում տեղական ոստիկանությունն առգրավել է 7 հազար շիշ կեղծ սպիրտային խմիչք: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Շշերը հայտնաբերվել են Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նահանգի պահեստներից մեկում: Իրավապահները նաեւ բազմաթիվ դատարկ շշեր են գտել, պիտակներ, սպիրտային խմիչքի լցման սարքավորումներ: Կեղծ ալկոհոլի պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է 22 մարդ` չորս նահանգներում:
Նշենք, որ մայիսի 27-ին «Orhan Denizcilik Marina Tourism and Ticaret» ընկերության կազմակերպած ծովային զբոսանքի ժամանակ Բոդրումում թունավորվել էին 22 ռուս զբոսաշրջիկներ, որոնցից 4-ն ավելի ուշ մահացել էին: Պարզվել էր, որ պահվան պատճառը Mister Burdon վիսկին է, որի սպիրտն առաքվել էր Հյուսիսային Կիպրոսից: Դրա էթիլային սպիրտը գերազանցում էր նորման չորս անգամ:




























