ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը Վրաստանի ՊՆ-ին է հանձնել Hummer մակնիշի 40 ավտոմեքենա, որոնք պետք է օգտագործվեն Աֆղանստան ուղեւորվող վրացի զինվորականների նախապատրաստության համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ն:
Վրաստանի ՊՆ-ի տվյալներով, այդ 40 ավտոմեքենաներից 30-ը Hummer M1151 է, իսկ 10-ը` զրահապատ մոդիֆիկացիա` Hummer М1151А1: Վարժանքների ավարտից հետո, այդ մեքենաները կմնան Վրաստանին որպես սեփականություն:
Հիշեցնենք, որ վրացի զինվորականներն Աֆղանստանում են գտնվում 2009-ից: Աֆղանստանում միջազգային խաղաղապահների կազմում իր ծառայությունն է կատարում 175 զինվորից ու սպայից կազմված գունդը, որը տեղակայված է Քաբուլում` Ֆրանսիայի պատասխանատվության գոտում: Բացի այդ եւս մեկ վրացական գումարտակ (749 մարդ) ծառայում է ԱՄՆ պատասխանատվության գոտում:



























