Skype-ի աշխատակիցները ներողություն են խնդրել բոլոր օգտագործողներից սոցիալական այդ ցանցի ժամանակավոր խոտանի համար եւ հայտնել, որ պարզել են այսօր` հունիսի 7-ին օրվա երկրորդ կեսին ի հայտ եկած խափանման պատճառը: «Մենք շարունակում ենք լուծել այսօր ի հայտ եկած խնդիրները եւ հետեւում ենք իրավիճակի լավացմանը: Եթե Ձեր կապը Skype-ում ընդհատվել է, ապա հարկավոր չէ կրկին մուտք գործել ծրագիր, քանի որ այն կմիանա ամտոմատ կերպով, երբ դա հնարավոր կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ներկա դրությամբ Skype-ի IP-հեռախոսների մեծամասնությունը գործում է սովորական ռեժիմով: Skype-ը դադարել էր գործել ամբողջ աշխարհի մակարդակով, այդ թվում եւ Հայաստանում, Երեւանի ժամանակով մոտավորապես 16:10-ից սկսած:
Ծրագրի խափանումից հետո այն կրկին հնարավոր է եղել վերականգնել, սակայն որոշ ժամանակ անց կապը կրկին ընդհատվում էր: Նշենք, որ մայիսի սկզբին Skype-ը գնել է Microsoft ընկերությունը, ինչից հետո ծրագրում կատարվել են մի շարք ինտերֆեյսային փոփոխություններ: Skype-ի աշխատանքներում խնդիրներ ի հայտ եկան նաեւ մի քանի օր առաջ` մայիսի 26-ին:




























