Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում տեսագրել են մի ոստիկանի, ով դժվարությամբ ոտքի վրա մնալով, հենց բակում, բոլորի աչքի առաջ հոգացել է կարիքները, ապա օրորվելով ուղեւորվել դեպի մոտակա ավտոկայան ու նստելով մեքենայի ղեկին` հեռացել: Մարզի դատախազությունը ստուգում է սկսել տեղի ունեցածի առնչությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Նա ցերեկով, Վորոնեժի ավտոկայանի մոտ, գտնվելով ոստիկանական հագուստով եւ ուժեղ հարբած վիճակում, հոգում է իր կարիքները հենց անցորդների աչքի առաջ, որից հետո նստում է մեքենայի ղեկին»,- ասվում է տեսանյութի մասին տարածված հաղորդագրության մեջ:

Այս տեսանյութը լուրջ հասարակական արձագանք է ունեցել եւ բազմաթիվ քաղաքացիների վրդովմունքի պատճառ դարձել: