Երեւանում այսօր` հունիսի 7-ին ժամը 21:00-ի սահմաններում հերթական ինքնասպանությունը պետք է տեղի ունենար, սակայն այն հնարավոր է եղել կանխել:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել երիտասարդ մի աղջկա ինքնասպանության փորձը, ով փորձում էր իրեն ցած նետել «Հաղթանակ» կամուրջից:

Կամուրջի մոտ հավաքվածները հայտնել են, որ աղջիկը ծայրաստիճան հուզված էր եւ մինչ ոստիկանական մեքենայի ժամանումը լաց էր լինում:

Ոստիկանները երիտասարդ աղջկան (մոտավորապես 16-19 տարեկան) ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ փորձում են ճշտել նրա ինքնությունն ու բնակության վայրը: Աղջիկը չի խոսում եւ միայն հուզված լաց է լինում: Նախնական տվյալներիով, երիտասարդ աղջկա անունը Լուսինե է: