Արիզոնայում Intel-ի միկրոչիպերի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում վնասվածքներ է ստացել յոթ մարդ:

Հրդեհային անվտանգության ծառայության ղեկավար Բրեդ Միլլերի խոսքով, գործարանի մասնաշենքերից մեկի մի քանի հարյուր աշխատակիցներ անմիջապես տարհանվել են: Երկրորդ մասնաշենքը շարունակել է իր աշխատանքը:

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ Intel-ի չորս աշխատակիցներ ուղեղի ցնցում կամ բեկորային վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Մնացած տուժածներին բուժօգնություն ցուցաբերվել է տեղում:

Միջադեպի պատճառները, նաեւ վնասի չափը ճշտվում է:

Intel ընկերությունն առայժմ չի մեկնաբանել միջադեպը: Հայտնի է, որ Արիզոնայի գործարանում Pentium-ի համար պրոցեսորներ են արտադրվում: