Գիտնականները Կովկասում հայտնաբերել են ավելի քան հարյուր քարե գտածոներ, որոնք ենթադրաբար պատրաստվել են Homo erectus-ի ներկայացուցիչների կամ ուղիղ քայլող մարդու կողմից: Դրանք վկայում են, որ Homo ցեղի էվոլյուցիայի մասին հիպոթեզները մասամբ վերանայման կարիք ունեն:
Հետազոտողները Վրաստանի հարավում գտնվող կովկասյան Դմանիստի քաղաքի շրջակայքում պեղումներ են իրականացրել եւ հայտնաբերել են 122 գտածո, որոնց մեծ մասը քարե տաշեղներ ու բեկորներ են:
Մինչ այժմ ընդունված էր համարել, որ Homo erectus-ը ակտիվ կերպով էվոլյուցիա է ապրել 1,78-ից 1,65 միլիոն տարի առաջ Աֆրիկայի տարածքում: Վրաստանում հայտնաբերված գտածոները կարող են փաստել, որ ուղիղ քայլող մարդը ի սկզբանե ի հայտ է եկել Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս: Այս տեսակետի օգտին կարող է լրացուցիչ ապացույց հանդիսանալ Դմանիսիի շրջակայքում հայտնաբերված ոսկորների անալիզը: Սակայն այդ ոսկորները խիստ վնասված են:
Նոր տվյալները պահանջում են լրացուցիչ ստուգում, քանի որ հին տեսակների` այս կամ այն վայրում բնակվելու մասին հարցերը բավական դժվար լուծելի են: Ժամանակ առաջ գիտնականների խումբը ապացույցներ ներկայացրեց հօգուտ այն հիպոթեզի, որ Homo sapiens տեսակի ներկայացուցիչներն ու նեարդերտալցիենրըամենայն հավանականությամբ, միաժամանակ չեն բնակվել Եվրոպայում:




























