Թյուրքական խորհուրդը (թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) առաջարկել է Շուշի քաղաքը 2022 թվականին հայտարարել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Նման առաջարկով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը, հաղորդում է Ալիեւի մամուլի ծառայությունը:
«Մենք ամեն տարի հայտարարում ենք թյուրքական աշխարհի մայրաքաղաք: Առաջարկում ենք 2022 թվականին մայրաքաղաք հռչակել Շուշի քաղաքը: Դա կընդգծի ողջ թյուրքական եւ իսլամական աշխարհի համար Շուշի քաղաքի նշանակությունը: Մենք կսկսենք այդ աշխատանքը, 2022 թվականին մոտ 20 միջոցառում կանցկացվի Շուշիում: Վստահ եմ, որ մինչ այդ Շուշին կվերականգնվի եւ իր նախկին տեսքը կունենա»,-ասել է նա:
2009 թվականին ստեղծված Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին, որոնք գլխավոր նպատակն է զարգացնել միմյանց հետ բազմակողմանի համագործակցությունը: Խորհրդի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որպես դիտորդ մասնակցում է Հունգարիան:





























