Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցելու է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:




























