«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության մեկնարկի մասին: Գտնվելով Վրաստանի տարածքում, Mobitel ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվողները  հնարավորություն ունեն ստանալ, ինչպես նաեւ կատարել զանգեր Վրաստանի եւ Հայաստանի բոլոր բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին միասնական սակագնով` 69 դրամ/րոպե:

«Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչեւ 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: