Մոսկվայում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու ակցիաներից առաջ ձերբակալություններ են սկսվել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Իրավապահ մարմիններն առաջինը ձերբակալել են ինչ-որ բան ասել փորձող տղամարդուն:

Պարբերականը նշում է, որ բոլոր ձերբակալվածները տղամարդիկ եւ երիտասարդներ են: Ոստիկանության աշխատակիցները հսկում են տարածքն ու ձերբակալում քաղաքացիների, որից հետո նրանց նստեցնում են ավտոբուսներ: Թղթակցի խոսքով՝ ձերբակալում են մեկ րոպեում երկու մարդու:

Բացի այդ, Նավալնու՝ Մոսկվայի շտաբում հայտնել են, որ մայրքաղաքում ձերբակալել են շտաբի համակարգող Օլեգ Ստեփանովին:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ամբողջ տարածքում հաջակցություն Նավալնու չարտոնված բողոքի ակցիաներ են ընթանում: «ՕՎԴ-ինֆո»-ի գնահատմամբ՝ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: