Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանատան զրահապատ մեքենան, հաղորդում է Tolo News-ը:

Մեկ մարդ վիրավոր է:

«Իտալիայի դեսպանատան մեքենան եղել է գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի թիրախը: Մեկ մարդ վիրավոր է»,-հեռուստաալիքը մեջբերում է անվտանգության ծառայության աղբյուրի խոսքը, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը հայտնել է, որ խոսքը մեքենայի մասին է, որով տեղափոխվում են դեսպանատան աշխատակիցները: Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության համար պատասխանատվությունը: