Իրանը մտադիր է մասամբ տեղափոխել հարստացված ուրանի արտադրությունը Նատանցեի ատոմային կենտրոնից:

Ինչպես հայտնել է Իրանի ատոմային գերատեսչության ղեկավա Ֆերեյդուն Աբբասի-Դավանին, աշխատանքների ընդհանուր ծավալի 20 տոկոսն արդեն այս տարի արտադրվելու է Ֆորդո նոր համալիրում` Թեհրանի հարավ-արեւմուտքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանում:

Դավանիի խոսքով, փոխանցումը իրականացվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ-ՄԱԳԱՏԵ) հսկողության տակ: 2009թ. ֆորդոյի գործարանի կառուցումը նոր պատժամիջոցներ հարուցեց Իրանի դեմ:

Ֆրանսիան արդեն սադրանք է որակել Աբբասի-Դավանիի հայտարարությունը եւ ասել, որ Իրանը մտադիր է կտրուկ ավելացնել հարստացված ուրանի արտադրությունը: