Հայկական ազգային ուտեստների համտես ցուցահանդես է կայանալու Երեւանի «Էրեբունի» արգելոցի տարածքում հունիսի 12-ին:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանություն եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, ցուցահանդեսը մեկնարկելու է ժամը 11-ին եւ ավարտվելու է 6 ժամ անց:

Ակնկալվում է, որ ցուցահանդեսին մասնակցելու են խոհարարներ Վրաստանից եւ Իրանից:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է: