Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե սարսափելի ոչինչ չի տեսնում իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ Մաշեիի ձերբակալության մեջ, որին ազդեցիկ կրոնական առաջնորդները մեղադրել են ջիներ կանչելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
«Դե ինչ, այդ կախարդներին ձերբակալեցին: Լավ: Ժամանակն է մոռանալ այդ պատմության մասին: Լավ կլիներ, եթե մեզ չխանգարեին կատարել մեր պարտականությունները: Կառավարությունը ցանկանում է աշխատել»,- ասել է Ահմադինեժադը:
Ընդ որում նախագահը կանգնել է Մաշեիի պաշտպանության դիրքերում եւ ասել, որ նա աստվածապաշտության օրինակ է, եւ որեւէ կապ չ կարող ունենալ ամեն տեսակ չարքերի հետ:
Ահմադինեժադը նաեւ հերքել է տեղեկությունները, թե իր եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի հարաբերությունները փչացել են:




























