Facebook սոցիալականց անցում միացվել է Tag Suggestions ֆունկցիան, որը ինքնաբերաբար ճանաչում է դեմքերը` օգտվողների լուսանկարների վրա եւ առաջարկում է ընդգծել ընկերներին: Այդ մասին հաղորդվում է Facebook-ի պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թեսթային ռեժիմում ֆունկցիան աշխատել է արդեն մի քանի ամիս, սակայն սկսած հունիսի 7-ից այն հասանելի է սոցցանցի գրեթե բոլոր օգտվողներին: Tag Suggestions-ը կապված է նաեւ խմբային նշումների (group tagging) հետ, որը նախատեսված է ավելի արագ եւ հարմար նշումների համար:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտպանության նկատառումներով, ֆունկցիան գործելու է կոնկրետ օգտվողի ընկերների ցանկի համար: Բացի այդ, այն անձինք, ում Tag Suggestions-ը կարող է վնասակար կամ անպետք թվալ, կարող են հրաժարվել դրանից: