Հորդառատ անձրեւների արդյունքում Վրաստանում հունից դուրս է եկել Ադրբեջանին սահմանակից Ալազանի գետը, որը ողողում թերակղզու մի մասը:
Ադրբեջանական կողմը մշտապես աշխատանք է տանում ափամերձ շրջանի ամրապնդման ուղղությամբ, ինչը չի անում Վրաստանի կառավարությունը, արդյունքում կորցնելով իր հողերը: Եթե միջոցները չձեռնարկեն, 180 հեկտար վրացական հողեր կհայտնվեն Ադրբեջանի տարաքում, գրում է «Գրուզիա Online»-ը:
Արեւելյան Վրաստանի Կախեթիի շրջանի Դեդոպլիսցկարոյի շրջանում կա թերակղզի, որը Վրաստանի տարածքի հետ կապված է 6-7 մետրանոց անցումով: Մայիսին տեղի ունեցած հերթական վարարման ժամանակ մոտ 150 հեկտար տարածք անցավ Ադրբեջանին: Տվյալ տեղեկությունը հաստատել են նաեւ «Շարժում հանուն արդար Վրաստանի» նախաձեռնության անդամները:




























