ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարները հունիսի 8-ին Բրյուսելում որոշում են կայացրել շարունակել ռազմական գործողությունը Լիբիայում «այնքան, որքան անհրաժեշտ լինի», հաղորդում է France Presse-ը:

Նշենք, որ հունիսի 1-ին Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն Լիբիայում գործողությունները կշարունակի առնվազն մինչեւ սեպտեմբերի վերջ:

«Տվյալ որոշումը ահազանգ է Քադաֆիի ռեժիմի համար: Մենք վճռական են տրամադրված` Լիբիայի ժողովրդին պաշտպանելու հարցում»,- ասել էր Ռասմուսենը: