Շվեյցարիայի խխորհրդարանի ներքին պալատն այսօր` հունիսի 8-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրում գտնվող բոլոր ատոմակայանների աստիճանաբար փակման օգտին:

Շվեյցարիայի տարածքում  գործող բոլոր 4 ատոմակայանները, որոնցում աշխատում է 5 միջուկային ռեակտորներ, կփակվեն մինչեւ 2034 թվականը:

Այդ օրինագծի կողմ է քվեարկել 101, դեմ` 54 պատգամավոր, եւս 30-ը ձեռնպահ են եղել, հաղորդում է Lenta.ru-ն:

Գերմանիան առաջին երկիրն էր, որը քայլեր ձեռնարկեց իր տարածքում բոլոր ատոմակայանները փակելու ուղղությամբ: Ըստ այդմ, մինչեւ 2022 թվականը Գերմանիայում բոլոր 17 ԱԷԿ-ները փակված կլինեն:

Նման քայլերի համար հիմք դարձավ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը: