Ռուսաստանի իշխանությունները կազմել են «բարդ հասարակական քաղաքական իրավիճակ» ունեցող երկրների ցանկը, որոնք գտնվում են արտակարգ իրավիճակում կամ ռազմական հակամարտության մեջ են: Ցանկը կազմվել է ռուսական դիվանագիտական ծառայությունների աշխատակիցներին լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տալու համար:

Ըստ այդմ, բարդ հասարակական քաղաքական իրավիճակ ունեցող երկրների ցանկում են հայտնվել Վրաստանն ու Աբխազիան: Հարավային Օսիան այլ 5 երկրների հետ հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղ արտակարգ դրություն է կամ ռազմական հակամարտության մեջ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: