Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրների նավթի նախարարները Վիեննայում կայացած խորհրդակցության ժամանակ աշխատանքային որոշում են կայացրել վերջին 4 տարում առաջին անգամ ավելացնել նավթի արդյունահանման քվոտան, հաղորդում է Reuters-ը:
Ենթադրվում է, որ նավթի արդյունահանման պաշտոնական քվոտան, որը 2008-ի դեկտեմբերից հաստատվել էր օրական 24,845 մլն բարել մակարդակի վրա, ավելացել է օրական 1 մլն բարելով: Առաջիկա 3 ամսում, հնարավոր է, որ այդ ցուցանիշը ավելանա եւս օրական 500 հազար բարելով:




























