Ադրբեջանում ՌԴ դեպսանատունը հունիսի 6-ից հյուպատոսական ծառայությունը կատարելագործելու նպատակով հնարավորություն է ընձեռում արտասահմանյան անձնագիր եւ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումները լրացնել դեսպանատան ինտերնետ կայքի միջոցով` online:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, դիմում լրացնելու եւ գրանցման համար ստանալու համար պետք է մտնել դեսպանատան կայքի հյուպատոսական բաժնի էջը: Սա թույլ կտա խուսափել հերթերից եւ արագացնել անձնագրերի եւ ՌԴ քաղաքացիության տրամադրման գործընթացը:



























