Վրացկան ընտանիքը մի քանի օր շարունակ փորձել է Բելառուսի տարածքով մտնել Եվրամիության գոտի, սակայն ապարդյուն: Ամուսինը, նրա կինն ու երկու անչափահաս երեխաները հոյւս ունեին ապաստան ստանալ: Նրանց, առանց որեւէ բացատրության, արգելել են մտնել Լեհաստան, այնուհետեւ նաեւ` Լիտվա:
Լիտվացի սահմանապահները հրաժարվել են ընդունել նրանց, հայտարարելով, որ ապաստանի եւ միգրացիայի հիմնարկը չի աշխատում: Հունից դուրս եկած վրացի տղամարդը պատառոտել է սեփական անձնագիրը, հույս ունենալով, որ գոնե դա Լիտվայի իշխանությունների ներկայացուցիչներին կստիպի ուսումնասիրել ստեղծված իրավիճակը: Սակայն սահմանապահները հավաքել են բզկտված անձնագրի կտորները, լցրել մի տոպրակի մեջ եւ ընտանիքին ճանապարհել դեպի Բելառուս, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, ներկայումս վրացական ընտանքիը գտնվում է Բելառուսում եւ սպասում է նոր փաստաթղթերի: Նրանց դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել:



























