Արդեն մի քանի օր ուժեղ կարկուտ է տեղում Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Այսօր` հունիսի 8-ին կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտից առավելապես տուժել են Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի գյուղերը:
Մասնավորապես, տուժել են Ջրափի եւ Հայկաձոր համայնքները, վնասներ են կրել նաեւ Աղին գյուղի ցանքատարածքները: Կես ժամվա ընթացքում վնասվել ու հողին են հավասարվել Ջրափի համայնքի հացահատիկային մշակաբույսերը, բանջարանաբոստանային կուլտուրաները: Վնասվել են նաեւ գյուղի պտղատու ծառերը, բերքի ակնկալիք Ջրափիի բնակիչներն այլեւս չունեն:
Կարկուտից հետո գյուղացիներն այցելել են ցանքատարածություններ ու հանգել այն եզրակացության, որ վնասված մշակաբույսերի վերականգնում այլեւս հնարավոր չէ: Նշենք որ Ջրափիում չկան հակակարկտային կայաններ:




























