Յարոսլավլի Սոյուզնի փողոցում այսօր` հունիսի 8-ին առավոտյան ժամը 4-ին տեղի է ունեցել արտակարգ պատահար: Թիվ 54 տան մոտ կայանված երկու ավտոմեքենա միաժամանակ պայթել են:
Վայրկյանների ընթացքում «Գազել» եւ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ, ցավոք, հրշեջների օգնությունն անհրաժեշտ չի եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, ովքեր այրված ավտոմեքենաներից ոչ շատ հեռու հայտնաբերել են դյուրավառ հեղուկի դատարկ շիշ: Անմիջապես կասկածներ են առաջացել, որ հրդեհը կազմակերպված էր, այս մասին հաղորդել է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Առայժմ այս հանգամանքը ճշտվում է: Փնտրվում են հանցագործները»,- ասել է Յարոսլավլի ՆԳ վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալեքսանդր Շիխանովը: «Ավտոմեքենաների սեփականատեր հայերը կարծում են, որ ինչ-որ մեկը դիտավորյալ այրել է ավտոմեքենան: Արդեն ապացուցվել է, որ այդ դեպքը ոչ մի կապ չունի Նորսկի իրադարձությունների հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Նորսկ գյուղի մոտ բախում է տեղի ունեցել հայերի եւ ռուսների միջեւ, ինչն ավարտվել է հրաձգությամբ: Երիտասարդները գնում էին իրենց մեքենայով եւ ընկել էին փոսի մեջ, ինչն, ըստ նրանց, մասնավոր տան սեփականտիրոջ մեղքով էր:




























