Հանրապետությունում հունիսի 8-ի գիշերը դեռեւս սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` անձրեւային ցիկլոնը ցերեկը կտեղափոխվի հարավ-արեւելք եւ տեղումները կշարունակվեն հարավարեւելյան շրջաններում: Գագիկ Սուրենյանը նշեց, որ տեղումները կպահպանվեն Սյունիքում, իսկ մնացած վայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























