Երեւանում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը դժվարություններ են առաջացրել վարորդների համար:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Նորքի վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ է գոյացել եւ այդտեղով անցնող ավտոմեքենաները մնացել են ջրի մեջ: Մի քանի մեքենաներ դուրս բերելու համար վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում գոյացած «լճից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ հորդառատ անձրեւի հետեւանքով նմանատիպ հսկայական լճեր էին գոյացել Լենինգրադյանի, Շինարարների, Հալաբյանի, Ռուբինյանցի փողոցներում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի