Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հունիսի 8-ին  հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: