Բեռլինը հերթական անգամ մերժել է Աթենքի խնդրանքը` սառեցնել գերմանական արտադրոթյան վեց սուզանավի վաճառքը Թուրքիային:
Ինչպես հայտնում է Proto Thema-ն` վկայակոչելով աղբյուրները, պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսի եւ նրա գերմանացի գործընկեր Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Գերմանիայի գործողությունների լրջությունը: Պանագիոտոպուլոսը խնդրել է Բեռլինին դադարեցնել 211 տեսակի վեց սուզանավերի արտադրության ծրագիրը: Նա պնդել է, որ դրանք Թուրքիայի կողմից կօգտագործվեն էքսպանսիոնիստական քաղաքականության համարԷգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:
Գերմանիայի պաշտպանության նախարարը պատասխանել է, որ 214 տիպի վեց սուզանավերի արտադրության եւ Թուրքիային վաճառքի ծրագիրը չի կարող դադարեցվել կամ նույնիսկ հետաձգվել, քանի որ Thyssen արտադրողը կապված է 2002 թվականին կնքված պայմանագրերով: Մերկելի կառավարության հրաժարումն անգամ հետաձգել սուզանավերի մատակարարումը Թուրքիային ցույց է տալիս Բեռլինի վերաբերմունքը Աթենքի ու Անկարայի նկատմամբ:
Պանագիոտոպուլոսի զրույցը Քրամփ-Կարենբաուերի հետ նախաձեռնել էր Գերմանիայի պաշտպանության նախարարը բանակցություններին նախապատրաստության շրջանակներում, որոնք նա կանցկացնի հաջորդ շաբաթ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ:
Ըստ աղբյուրների` գերմանացի նախարարը խնդրել է հայտնել Հունաստանի դիրքորոշումը թուրքերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Էգեյան ծովի եւ Արեւելյան Միջերկրածովի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ:
Հույն նախարարն իր գերմանացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Հունաստանի դիրքորոշման մասին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության վերաբերյալ: Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսությանը` Պանագիոտոպուլոսը շեշտել է, որ այն վերաբերում է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա մայրցամաքային ջրերի եւ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման խնդրին:





























